Ռուսաստանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախընտրական արշավի անբաժանելի մասն են կազմում, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավանդաբար, ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում, հատկապես վերջին տարիներին, Ռուսաստանը և անձամբ նախագահ Պուտինը այս նախընտրական արշավի անբաժանելի մասն են կազմում։ Պուտինի թեման և Ռուսաստանի թեման միշտ օրակարգում են նախընտրական բանավեճերում»: ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։