Հետևեք մեզ։

Փրկարարները թռչնին տեղափոխել են կենդանաբանական այգի

14:28, 17 հուլիս 2024
Փրկարարները թռչնին տեղափոխել են կենդանաբանական այգի
 
Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում հողմավար բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։