Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց» գործարանում (լուսանկարներ)․ shamshyan.com

14:42, 17 հուլիս 2024
Հրդեհ է բռնկվել «Երևանի ալրաղաց» գործարանում (լուսանկարներ)․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակցիները, իսկ այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։