Հետևեք մեզ։

Բաբաջանյան փողոցում գործող ավտոմեքենաների տեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին

14:43, 17 հուլիս 2024
Բաբաջանյան փողոցում գործող ավտոմեքենաների տեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 74 խումբը կանչով մեկնել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գործող «Ոսկե անիվ» ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված մարմին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Տիգրան Մ․-ն է։ 

Փրկարարները մոտ 3 մետր բարձրությունից դին իջեցրել և մոտեցրել են դիատարին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։