Հետևեք մեզ։

Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինելու. Դանիել Իոաննիսյան

14:50, 17 հուլիս 2024
Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինելու. Դանիել Իոաննիսյան

Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի այօրվա նիստից մանրամասներ։


«Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։


Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։


Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի։


Առաջիկա նիստում քննարկվելու է Կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- գրել է նա։

Վերլուծական