«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ասել է որ, թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բաց կթողնի առնվազն երկու հանդիպում՝ Կոլումբիայի հետ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղում (1:0) ստացած աջ կոճի վնասվածքի պատճառով, գրում է Armsport.am-ը։
«Նա ոլորել է կոճը և վնասել այն, ուստի պետք է հետազոտվի։ Իրավիճակի լրջությունը պարզելու համար կիրականացվեն թեստեր։ Սպասվում է, որ Լեոն բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումները»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» հուլիսի 18-ին կխաղա «Տորոնտոյի» հետ MLS-ի կանոնավոր առաջնությունում, իսկ Հուլիսի 21-ին «Ֆլամինգոները» կհանդիպեն «Չիկագո Ֆայերին»։