Հետևեք մեզ։

Սևանում փրկել են 16-ամյա երիտասարդին. նա հոսպիտալացվել է

16:44, 17 հուլիս 2024
Սևանում փրկել են 16-ամյա երիտասարդին. նա հոսպիտալացվել է

Հուլիսի 17-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել։

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։