Նախկին ՔՊ-ական, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր Հանրային հեռուստաընկերությունում հաղորդավար Պետրոս Ղազարյանի հյուրն էր։ Hayastan.news-ն առանձնացրել է հարցազրույցից մեկ հատված։
Հաղորդավարի դիտարկումներին, թե մարդիկ չեն դատապարտվում՝ կամ համաներվում են, կամ վաղեմության ժամկետն է անցնում, գոնե մի հոգի պատասխան չի՞ տալու, Կարեն Անդրեասյանն ասաց՝ նախ հլը սպասեք։
Դիտարկմանը, թե հույս կա, Անդրեասյանն ասաց․ «Հույսը վերջում կմեռնի»։
Ըստ Անդրեասյանի՝ այդ ամբողջ համակարգի պրոբլեմը իրենք քայլ առ քայլ լուծում են։
«Ամեն էս հարցազրույցը, ամեն ագրեսիան բերելու է թևաթափության, որովհետև և՛ ես, և՛ դատավորները՝ նրանք, ովքեր ուզում են արդարադատություն լինի այս երկում, համազգային մուննաթի տակ են։
Ես երկու տարվա մեջ ամեն շաբաթ, շաբաթական մինիմում 3-4 անգամ ասում եմ՝ դիմում գրեմ, գնամ, որովհետև էնքան հավես ա գալ, նստել այս աթոռին, կամ այդ աթոռին, որը շատ ավելի բարձր է վարձատրվում և շատ ավելի հաճելի կյանք կապահովի իմ համար, նստել և ուղղակի մուննաթ գալ համակարգերի վրա։ Բայց ինչո՞ւ ենք մնում այս համակարգերում, միայն ես չէ, հարյուրավոր մարդիկ, որովհետև քննիչներ, դատախազներ, օպերատիվ մարմիններ, դատավորներ, լիքը մարդ հավատալով դեռ պայքարում ա։ Մի մասն ամեն ինչ արել ա, որ տապալվի, մի մասը՝ պայքարում ա։ Հիմա դուք ո՞ւմ եք ուժ տալիս այս հարցադրումներով, ժողովրդին եմ ասում, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Ես ձեզ խոստացե՞լ եմ, որ բոլորը պետք է նստած լինեն, չէ՛, ես ԲԴԽ գալուց ոչ մեկին նման խոստում չեմ տվել, դատավորներն ու քննիչներն են խոստացե՞լ, չէ։ Այսօր, որ ընդդիմադիր մեկը չի նստում, դա էլ է արդարադատության վերականգնում, երբ իշխանականն է նստում, դա էլ ա արդարադատության վերականգնում։
Ես միակ բանը, որ չեմ հասկանում՝ ով է, ում վրա ու ինչի մուննաթ գալիս։ Դադարերցերք համազգային մուննաթը դատական իշխանությունից, շնորհակալություն»,-ասաց Անդրեասյանը։
Ի պատասխան Պետրոս Ղազարյանն ասաց՝ այսօր Դուք մուննաթը վերադարձրիք, շնորհակալություն։
Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ամսական աշխատավարձը 1 մլն 331 հզր 200 դրամ է՝ առանց պարգևավճարի։