Հետևեք մեզ։

Սևանում` նորատուսցիների մասնակցությամբ, կրակոցներ են հնչել, երեք մարդ վիրավոր է, այդ թվում` ավագանու անդամ. «Հրապարակ»

00:48, 18 հուլիս 2024
Սևանում` նորատուսցիների մասնակցությամբ, կրակոցներ են հնչել, երեք մարդ վիրավոր է, այդ թվում` ավագանու անդամ. «Հրապարակ»

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանում։ Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` միջադեպի մասնակիցները Նորատուսի բնակիչներ են և Սևանի ավագանու անդամ։ 

 

Երեք մարդ վիրավոր է, որից մեկն ավագանու անդամ է, ում վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Կայքը նշում է, որ կրակոցները հնչել են «Բոհեմիան Ռեսորթ» հյուրանոցային համալիրում։ «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը նստած է եղել նախկին ճանապարհային ոստիկան Աղասի Ալոյանի հետ, երբ նրանց է մոտեցել Արա և Ալիկ Բանդուրյանների տղաներից մեկը, սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել են կրակոցները։

Այս պահին բժիշկները պայքարում են Արսեն Աֆիյանի կյանքի համար, իսկ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: