ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահը պատվաստված է, հիվանդությունն ընթանում է թեթև:
Բայդենը որոշ ժամանակ կլինի Դենվերի իր նստավայրում՝ մեկուսացման մեջ՝ շարունակելով ամբողջ ծավալով իրականացնել իր պարտականությունները, բայց չմասնակցելով հանրային միջոցառումներին։