Հետևեք մեզ։

Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում. «Ժողովուրդ»

09:41, 18 հուլիս 2024
Շարունակվում են ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանդիպումները․ ի՞նչ են քննարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են: Երեկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է արել, որին մասնակցել են արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ խորհրդի այլ անդամներ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը վստահեցրել է. «Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց մինչեւ օրս չի քննարկվել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: