Հետևեք մեզ։

ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ․ Զեյա

10:49, 18 հուլիս 2024
ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ․ Զեյա

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Այս մասին ասել է Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան «Հետքի» հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար։

 

«Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։

 

Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը»,- ասել է նա։