Հետևեք մեզ։

ՎԶՄԲ–ն Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի առաջնային բուժօգնության որակի բարելավման համար

11:41, 18 հուլիս 2024
ՎԶՄԲ–ն Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի առաջնային բուժօգնության որակի բարելավման համար
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 102 մլն եվրո վարկ կտրամադրի ՀՀ-ին առաջնային բուժօգնության ծառայությունների որակի բարելավման համար։
 
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում համաձայնեց «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի ստորագրմանը։
 
Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել ՀՀ առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։