Կառավարության նիստում որոշում է ընդունվել 2024-ի բյուջեով հատկացված պահուստային ֆոնդից 409 մլն 639 հազար դրամ ուղղել ՀՀ ԱԱԾ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: