Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել 15 մլն 700 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթղթային հիմքերի վրա է դրվել Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը։
Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ ՀՀ ողջ տարածքով:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում: