Թուրքիան միանգամայն հստակ կատարում է իր՝ որպես ադմինիստրատորի գործառույթները բեռնափոխադրումների կարգավորման գործում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սև ծովում ոչ սևծովյան պետությունների մնալու ռեժիմը բավականին խստորեն կարգավորվում է Մոնտրոյի կոնվենցիայով, այս դեպքում Թուրքիան ադմինիստրատորն է և բավականին հստակ կատարում է իր գործառույթները»,- ասել է Պեսկովը։