Բրիտանական կողմը առաջարկել է կազմակերպել Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձևաչափով հանդիպում, սակայն հայկական կողմը մերժել է։
Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանի կողմից այս հանդիպման մերժումը մենք համարում ենք երկխոսությունից դուրս գալու և խաղաղության օրակարգից նահանջի դրսեւորում»,-ասել է Հաջիևը։