«Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, միասնության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմմիի միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը նշել է՝ «Չնայած Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության համաձայնագրի տեքստի զգալի առաջընթացին, խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ եղած պահանջներն են»։