Հետևեք մեզ։

Հայկական կողմն է առաջարկել հանդիպել Ալիևի հետ, և առաջարկը ուժի մեջ է․ ՀՀ ԱԳՆ-ն պնդում է՝ առաջարկը մերժել է ադրբեջանական կողմը

14:46, 18 հուլիս 2024
Հայկական կողմն է առաջարկել հանդիպել Ալիևի հետ, և առաջարկը ուժի մեջ է․ ՀՀ ԱԳՆ-ն պնդում է՝ առաջարկը մերժել է ադրբեջանական կողմը

 

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

 

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։