Սիրիայի բարձրագույն դատական կոմիտեի (ընտրական հանձնաժողովի) ղեկավար Ջիհադ Մուրադն ամփոփել է Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) պատգամավորների՝ հուլիսի 15-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում դատավորը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 38,16 %:
Սիրիայում իշխող Առաջադիմական ազգային ճակատը՝ Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավորությամբ, պահպանել է օրենսդիր մարմնում տեղերի մեծամասնությունը՝ 184, անկախ պատգամավորներն ստացել են 66 տեղ: