Հետևեք մեզ։

Ուջան-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

15:03, 18 հուլիս 2024
Ուջան-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Հուլիսի 18-ին, ժամը 12։52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան։