Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

16:14, 18 հուլիս 2024
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

 

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։