Հետևեք մեզ։

Ֆոն դեր Լեյենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

16:36, 18 հուլիս 2024
Ֆոն դեր Լեյենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրվել է հինգ տարի ժամկետով՝ Ստրասբուրգում կայացած նստաշրջանում Եվրախորհրդարանի նոր գումարման պատգամավորների քվեարկության արդյունքում։

Ֆոն դեր Լեյենի թեկնածությունը պաշտպանել է 401 պատգամավոր, դեմ է եղել 284-ը, ձեռնպահ է քվեարկել 15-ը։ Վերընտրության համար անհրաժեշտ էր ձայների պարզ մեծամասնություն, այսինքն՝ նվազագույնը 361 ձայն 720-ից։


Նա Եվրահանձնաժողովի ղեկավարի լիազորությունները  կստանձնի մինչեւ 2029 թվականը։