Հետևեք մեզ։

Փորձել եմ անել ամեն ինչ՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Միշել

17:04, 18 հուլիս 2024
Փորձել եմ անել ամեն ինչ՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Միշել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ փորձել է ԵՄ անունից անել հնարավոր ամեն ինչ՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։

 

Այս մասին նա ասել է Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի IV գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին տված հայտարարության մեջ։


«Վերջին ամիսներին Բրյուսելը տեսել է երկու երկրների միջև ուղիղ շփումների հնարավորությունը»,- հավելել է նա։