Հետևեք մեզ։

Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի (լուսանկարներ)

19:18, 18 հուլիս 2024
Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի (լուսանկարներ)

Հուլիսի 17-ին, ժամը 20:22-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվում է երկու անօգնական թռչուն: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկաարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։