Հետևեք մեզ։

Ես շատ եմ տապկվել գետնին..., բայց, դրանից հետո ավելի մեծ հաճույք է ոտքի կանգնելն ու թռչելը. Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 42-ամյակը

21:20, 18 հուլիս 2024
Ես շատ եմ տապկվել գետնին..., բայց, դրանից հետո ավելի մեծ հաճույք է ոտքի կանգնելն ու թռչելը. Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 42-ամյակը

Այսօր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 42-ամյակը:

 Այդ առիթով դերասանուհուն գրառում է արել.

«Աշխարհը նույնն է. չի փոխվում, ու այն, ինչ նրա մեջ ինձ դուր չի գալիս ( շատ բան վաղուց դուր չի գալիս), ես իմ՛ մեջ եմ փոխում:


Հա, դժվար է ապրել մի հասարակության մեջ որտեղ կնոջ «հաջողությունը» թղթին կնիքով է լոկ, ոչ թե ՍԻՐՈ հիմքով ընտանիք կազմելով, դժվար է, երբ քո ողբերգության ու կորստի մեջ պարտավոր ես՝ չգիտես ինչու չկոտրվել, 
երբ որ հազարումի տեղից ավելի ծանր քարեր են դնում ուսերիդ, քարեր, որոնք քոնը չէին, բայց տանում ես: 

 

Տանում ես լուռ. աղմուկն իզուր էներգիայի վատնում է:


Դժվար է ապրել չդադարող մեղադրանքներում, թե ինչու չես տրտնջում ու բողոքում կյանքիցդ, ուրեմն քո փոխարեն ինչ-որ մեկն է անում ամեն բան.. )..


15 տարեկանից աշխատող ու իր ուղեղը լցնողի համար անլուրջ խոսույթ է...

 
Դժվար է, երբ նախանձում են վերջնական արդյունքիդ ու չարանում՝ չտեսնելով ամեն վայրկյան աշխատածդ ու ինքդ քեզ անդադար հղկելը՝ երբեմն ցավեցնելու աստիճան, խոշոր խարտոցով ու անխնա)
...

հոգնում ես, երբ հանիրավի մեղադրանքներն անընդհատ չնկատելու տալով պատեր ես կոտրում, ու ճանապարհ հարթում ԻՆՔՆՈւՐՈւՅՆ, որով անցնելու են քեզնից հետո նույն մեղադրողները, տարբեր անհատներ, ու նույնիսկ չեն էլ կասկածելու, որ կյանքիդ տարիներն ես փռել գետաքարերի նման, որ էդ ճանապարհով քայլեն ԱՆՍԱՅԹԱՔ, որ քո սայթաքումներն ես սարքել կուռ կամուրջ ու դարձրել միջոց՝ ուրիշների կյանքը մի քիչ գոնե հեշտացնելու համար... 

 

Դժվարությամբ ապրող մարդը գնահատում է իրեն լավ խոսք ասածին, մի ձեռք օգնածին, մի գործ արածին ու մի աղոթք իր համար մրմնջածին: 
Գնահատում է երախտագիտությամբ ու ԱՇԽԱՐՀԻՆ՝ բաց Սրտով: 


և ուզում եմ ասել, որ իմ 42-ում ես սովորեցի ՉՀՈԳՆԵԼ), խտացնել իմ մեջ սիրո էն ավիշը, որը նոր արյուն է հա արտադրում, ստիպում շարժվել անդադար դեպ՝ Վեր .. Սիրո ճամփով՝ վերև.....


Անկումն էլ շարժում է... առողջացնող, եթե խելք ունես: 

Ես շատ եմ տապկվել գետնին..., բայց, դրանից հետո ավելի մեծ հաճույք է ոտքի կանգնելն ու թռչելը: 
Մարդու թռիչքն իր ծնված օրվանից է. չեն խլի...

 

Ծնողներիս շիրիմին էսօր Վարդերն ընծայելով, երախտագիտությամբ՝ իրենց տվածին, կրկին հասկացա, որ ամենաթանկ բանն են ինձ տվել. ՍԵՐԸ: 


Ու, որ մի օր էդտեղ ննջելու եմ առանց ափսոսանքի, առանց կիսատության ու առանց կարոտի... 
ՈՐՈՎՀԵՏև ՁԵՐ ՍԵՐՆ ՈւՆԵՄ՝ ՀԻՄԱ՜. 
ԲՈԼՈՐԻԴ ՍԵՐԸ՝ առանց խմբագրման ու զեղչերի... Ձեր «բարկությունից» մինչև Հիացմունք՝ ԻՄՆ ԵՆ, իսկական են, ու երբեք անտարբեր չեն: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ»: