Հետևեք մեզ։

Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է․ Բագրատ սրբազան

21:32, 18 հուլիս 2024
Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է․ Բագրատ սրբազան
Ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, մեր կողմը՝ թելադրվողի։ Եվ երբ ասում ենք, որ իրական բանակցություններ գոյություն չունեն, սրա մասին ենք ասում։ Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների, երբ ամեն օր իր ուզածը ստանում է։ Այս մասին այսօր Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը։
 
«Սա ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի օրակարգն է, այլ աշխարհաքաղաքական ուժերի և այդ բախումն այստեղ է տեղի ունենում՝ Հայաստանում։
Խնդիր կա, չէ՞: Զանգեզուրի միջանցքի մասին են անընդհատ խոսում, հիմա լուծումներն ո՞ւմ ձեռքում են: Հայաստանի՞, իհարկե՝ ոչ: Եթե Հայաստանը չի կարողանում իր հակառակորդի կամ թշնամու հետ բանակցության խնդիր լուծել, ի՞նչ խնդիր պիտի լուծի ուրիշ հարցերում»,-ասաց նա։