Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը տանը պահում է պատմական փաստաթղթերի պատճեններով թղթապանակ, որոնք նրան նվիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ փետրվարին Կարլսոնն այցելել էր Մոսկվա և հարցազրույց վերցրել Պուտինից։ Երկու ժամ տևած զրույցի զգալի մասը նվիրված էր ուկրաինական հակամարտությանը և Ռուսաստանի հարաբերություններին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ։ Նախագահը նաև ամերիկացի լրագրողին է տվել հինգ պատմական փաստաթղթերի պատճեններ, այդ թվում՝ Բոգդան Խմելնիցկու, Ռուսաստանի Հնագույն գործերի պետական արխիվի տնօրեն Վլադիմիր Արակչեևի նամակները։