Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը, ում վրա է դրվել վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը։ Այս մասին հաղորդել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Սուրեն Վարոսյանը փոխվարչապետ եղած շրջանում Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր, ինչպես նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուն։