Սամարայում Պետդումայի պատգամավորի վրա հարձակման մասին տեղեկությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Telegram ալիքում։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևը Telegram-ի իր ալիքում մի քանի տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատկերված էր Սամարայում տեղի ունեցած միջադեպը, ենթադրաբար միգրանտների և տեղի բնակիչների միջև։ Պատգամավորը պատմել է, որ փորձել է դադարեցնել ծեծկռտուքը, սակայն միգրանտներից մեկը հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով Մատվեևը գլխի կտրվածք է ստացել։
«Հիմք ընդունելով Սամարայում Պետդումայի պատգամավորի վրա միգրանտների հարձակման մասին տեղեկությունները՝ ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ »,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Տեսանյութը՝ Telegram-ում։