Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայում հյուրընկալվել էր տեղի «Շկենդիային»․ այս մասին գրում է Armsport.am-ը։
Առաջին հանդիպումն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո Ռուի Մոտայի թիմը հաղթում էր մրցակցին 1-0 հաշվով։ Հանդիպման 20-րդ րոպեին Գոռ Մանվելյանի փոխանցումից այս դիմակայությունում իր երկրորդ գոլը խփեց թիմի ավագ Միլկովիչը։
Երկրորդ խաղակեսում հյուսիսմակեդոնացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Բայց խաղավերջում երևանյան թիմը Պինսոնի գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց այս խաղում։ Սա այս խաղում վերջին գոլն էր, և հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։
Այսպիսով, այս դիմակայությունում ընդհանուր հաշիվը 4-1 է և «Նոան» եվրագավաթային մրցաշրջանը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալևի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Ուրարտուն» երկխաղյա դիմակայության արդյունքում 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Բանիկի» հետ: