Հետևեք մեզ։

Բաքվի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Փաշինյան-Մակրոն հանդիպումն ու խոսել իրենց «արդար նպատակների» մասին

00:33, 19 հուլիս 2024
Բաքվի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Փաշինյան-Մակրոն հանդիպումն ու խոսել իրենց «արդար նպատակների» մասին

Ինչպես հայտնի է՝ Լոնդոնում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը։ Ադրբեջանն այդ փաստը մեկնաբանել է, որպես  իրենց «արդար նպատակների դեմ քայլ»։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է․«Ցավոք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որոնք արդարացնում են Հայաստանի «ռազմականացման քաղաքականությունը» (չակերտները՝ Hayastan.news) և ակնհայտ կողմնակալություն ցուցաբերում Ադրբեջանի դեմ, տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացին խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են»։

Ըստ Բաքվի դիվանագիտական գերատեսչության խոսնակի՝ Ադրբեջանի ռազմական ներուժի հզորացումը, ուղղված է  դեպի «արդար նպատակ» (չակերտները՝ Hayastan.news), բայց Հայաստանինը՝ ոչ։

 

Փաշինյանը հանդիպել է Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը