Հետևեք մեզ։

Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում․ ինչպես կապ հաստատել

00:36, 19 հուլիս 2024
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում․ ինչպես կապ հաստատել

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է․« Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում, մասնագետներն այս պահին փորձում են կարգավորել խնդիրը»։

Նա հորդորել է քաղաքացիներին 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը։