ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը, ինչպես սպասվում է, դուրս կգա նախագահական մրցապայքարից և չի պաշտպանի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը, հաղորդում է պահպանողական Newsmax հեռուստատեսության սյունակագիր Մարկ Հալպերինը` վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության աղբյուրները։
Նրա խոսքով՝ Բայդենը ծրագրում է հանել իր թեկնածությունը առաջիկա շաբաթվա վերջին, ամենայն հավանականությամբ՝ կիրակի օրը։
«Նա (Բայդենը) արդեն պատրաստված ելույթ ունի: Նա կշարունակի պաշտոնավարել որպես նախագահ: Ես հասկանում եմ, որ նա նաև չի առաջադրի փոխնախագահ Քամալա Հարիսին որպես իր իրավահաջորդ»,- դիտորդի խոսքը մեջբերում է հեռուստաալիքի կայքը։