Չիլիում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Փորձագետների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կիլոմետր հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ երկու հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 128 կմ խորության վրա։
Իր հերթին երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ իշխանությունները զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տվյալներ չունեն։
«Ես կապվել եմ տարածաշրջանի ներկայացուցչի հետ, և մինչ այս պահը զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն մասնագետները շարունակում են տեղեկություններ հավաքել»,- ասել է նա։