Հետևեք մեզ։

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ

09:37, 19 հուլիս 2024
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ
ուլիսի 18-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտակայքոմ այրվում է կայանած ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Մ.-ն և Է. Ք.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։
 
Հրդեհը մարվել է ժամը 21:28-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: