Հետևեք մեզ։

Երևանում ծառն ընկել է քաղաքացու վրա

10:01, 19 հուլիս 2024
Երևանում ծառն ընկել է քաղաքացու վրա
Հուլիսի 18-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։