Հետևեք մեզ։

Ուկրաինան չի կարողանա ետ գրավել կորցրած տարածքները, կարծում եմ՝ դիվանագիտության ուժը կարող է օգնել․ Զելենսկի

11:01, 19 հուլիս 2024
Ուկրաինան չի կարողանա ետ գրավել կորցրած տարածքները, կարծում եմ՝ դիվանագիտության ուժը կարող է օգնել․ Զելենսկի

Ուկրաինան չի կարողանա ետ գրավել կորցրած տարածքները, խոստովանել է Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում։


«Սա չի նշանակում, որ բոլոր տարածքները պետք է նվաճել ուժով, կարծում եմ՝ դիվանագիտության ուժը կարող է օգնել»,- ասում է նա, փոխանցում է Ria.ru-ն։


Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտության իրավիճակից ելք գտնելու տարբերակներ փնտրելը «բացարձակապես անտրամաբանական է, անհեռանկարային և գործնականում ժամանակի կորուստ»։