Հետևեք մեզ։

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (լուսանկար)

11:12, 19 հուլիս 2024
Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (լուսանկար)
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , հավանաբար կան զոհեր։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
 
Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է Յակ-52 ինքնաթիռը, կա 2 զոհ։
 
Դեպքի վայրում աշխատանքը համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։