Առաջիկայում Իրանի գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի:
Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը նշել է, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները։