Ուրարտուն» և «Նոան» այսօր նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, գրում է Armsport.am-ը։
«Ուրարտուն» առաջին փուլում հաղթահարեց էստոնական «Կալևի», իսկ «Նոան»՝ հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» արգելքը։ «Նոայի» մրցակիցը երկրորդ փուլում կլինի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսը»: «Ուրարտուի» մրցակիցը կլինի չեխական «Բանիկ Օստրավան»:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ:
«Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուսիսմակեդոնական «Ստրուգան» է։
Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 25-ին: