Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը:
Օլաֆ Շոլցը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակում Շոլց-Փաշինյան-Ալիև համատեղ հանդիպման կարևորությունը։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքները:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է սահմանազատման և սահմանազատման ոլորտում ձեռք բերված հաջողությունները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի անբաժանելի մաս, զեկուցել է սահմանազատման գործընթացին վերաբերող փաստաթղթերի հաստատման մասին և ասել, որ գործընթացը կշարունակեն այդ գծով:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը նշել է, որ «Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը և խաղաղ գործընթացին ։ Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի սահմանադրությամբ փոխվեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները», (չակերտները՝ Hayastan.news), որոնց Հայաստանը վերջ կդնի սահմանադրական հիմունքներով»։
Ընդգծվել է, որ այդ հարցերը քննարկվել են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի աջակցությամբ տեղի ունեցած Հայաստանի ևԱդրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։