Հաջորդ հանդիպումը 3+3 ձևաչափով տեղի կունենա Թուրքիայում: Այս մասին SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Բացի այդ, նա ընդգծել է, որ «Հայաստանի Սյունիքի մարզի անվտանգությունը ուղղակիորեն կապված է Իրանի հետ»։
Սոբհանին կրկնել է, որ Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Նրա խոսքով՝ անկայունության հետեւանքները կազդեն տարածաշրջանի երկրների վրա։
«3+3» հարթակը համագործակցության տարածաշրջանային ձևաչափ է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի, Վրաստանի միջև, սակայն 2023 թվականի նոյեմբերի 15-ին Վրաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել այս հարթակին։