Հետևեք մեզ։

Ինչպե՞ս է Windows-ի համաշխարհային ձախողումն ազդել «Զվարթնոցի» աշխատանքի վրա․ Sputnik Արմենիա

13:53, 19 հուլիս 2024
Ինչպե՞ս է Windows-ի համաշխարհային ձախողումն ազդել «Զվարթնոցի» աշխատանքի վրա․ Sputnik Արմենիա
Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի գլոբալ խափանումը լայնածավալ խնդիրներ չի առաջացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Նրա խոսքով, խնդիր է առաջացել հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերության ծրագրում։ Դա հանգեցրել է Երևանից Վենետիկ և Աբու Դաբի չվերթների հետաձգմանը:
«Այդ հարցը հիմա լուծված է, ինքնաթիռներն արդեն թռել են»,- ասաց Աղաբեկյանը։