Հետևեք մեզ։

Եղվարդում ինքնաթիռի վթարման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

14:28, 19 հուլիս 2024
Եղվարդում ինքնաթիռի վթարման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 

Նա տեղեկացրել է, որ քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։

 

Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վերլուծական