Հետևեք մեզ։

«Ալիևի բանակցությունները համոզեցին Հայաստանին, որ Զանգեզուրի միջանցքը մեծ օգուտներ կբերի այս երկրին». Շամիլ Այրըմ

14:40, 19 հուլիս 2024
«Ալիևի բանակցությունները համոզեցին Հայաստանին, որ Զանգեզուրի միջանցքը մեծ օգուտներ կբերի այս երկրին». Շամիլ Այրըմ

«Համաշխարհային տնտեսության ճգնաժամի աճին զուգահեռ Զանգեզուրի միջանցքի բացման հարցը դառնում է ավելի արդիական»։ Այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը։

 

«Չնայած Հայաստանն ի սկզբանե արձագանքեց այս բարի կամքի գործողություններին, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի վճռական դիրքորոշումը, հատկապես Իլհամ Ալիևի բանակցությունները համոզեցին Հայաստանին, որ միջանցքը մեծ օգուտներ կբերի այս երկրին»,-ասել է նա։