Հետևեք մեզ։

ՊՆ-ն հայտնել է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

15:12, 19 հուլիս 2024
ՊՆ-ն հայտնել է ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: 

Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: