Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են որոշ բանտարկյալների համաներման մասին օրինագծին, նիստը հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։
Նախագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները հայտնել էին, որ օրենքի ընդունումից հետո համաներումը կտարածվի բանտարկյալների մեկ երրորդի վրա, ոմանց պատժաչափը կկրճատվի, ոմանց էլ ազատ կարձակեն։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկներում կա մոտ 10 հազար բանտարկյալ։ Սակայն օրենքը չի ազդի Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա։