Եվրասիա համագործակցություն հիմնադրամ-համալսարան շարքի նոր հրապարակումը «Իսլամ․ Բացատրական բառարան-տեղեկագիրքն» է։ Գրքի հեղինակը Center for Culture and Civilization Studies (Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի) տնօրեն, Դր․ Դավիթ Հովհաննիսյանն է, հաղորդվում է հիմնադրանի ֆեյսբուքյան էջում։
«Բառարան-տեղեկագրքի նպատակն է ուսանողների, մասնագետների և ընթերցող լայն շրջանակների ուշադրությունը հրավիրել իսլամի առանցքային հասկացույթների և դրանց նշանակության վրա։ Բառարանում ներկայացված չէ իսլամին վերաբերող հասկացույթների ողջ շրջանակը. փոխարենն այն կենտրոնանում է իսլամի հիմնական եզրույթների վրա, որոնք նաև հետաքրքրություն են ներկայացնում հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի համար։ Բուն բառարանին նախորդում է իսլամի ծագումնաբանության և դրա հիմնական ուղղությունների մասին հակիրճ ակնարկ»,-ասված է հրապարակման մեջ։