Պատերազմամետ քաղաքական գործիչները ցանկանում են անհնարին դարձնել Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը:
Այս մասին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ասել է Բուդապեշտում գտնվող իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Եվրամիությունը պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է միանալ դրան, և Բրյուսելը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանը հնարավորինս շուտ դառնա եվրոպական մեծ ընտանիքի անդամ: Եվ մենք տեսնում ենք, որ պատերազմամետ քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները ցանկանում են անհնարին դարձնել Վրաստանի հաջող ինտեգրումը Եվրոպային»,- ասել է նախարարը։
Սիյարտոն հավելել է, որ Վրաստանի կառավարությունը հաջողությամբ դիմակայել է արտաքին ազդեցությանն ու քարոզչությանը։
«Վրաստանն ունի ընտանիքներին պաշտպանող կառավարություն, ընտանիքի ավանդական մոդելը, եւ այդ կապակցությամբ օրենք է ընդունվել: Ուստի Բրյուսելը քաղաքական և ֆինանսական տույժեր է սահմանել։ Բրյուսելը չի սիրում նրանց, ովքեր չեն պարում իր երգի տակ»,- ասել է Սիյարտոն։